
ԱՄՆ-ին չի հաջողվի փրկել Իսրայելը․ Իրանի ԻՀՊԿ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվի փրկել Իսրայելը, և այն «անշուշտ կընկնի»։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Tasnim գործակալությանը հղումով։
«Իսրայելը հզոր հետախուզական պատ էր, որը փլուզվեց ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողության ժամանակ: Իսրայելը չի կարող գոյատևել իր հանցավոր պատմությամբ, սա է դեպի նրա անկումն ու կործանումը տանող ճանապարհն է: Իսրայելին զսպելու ներուժը խաթարվել է, և ԱՄՆ-ին չի հաջողվի փրկել Իսրայելը, այն անպայման կընկնի»,- հայտարարել է Սալամին։