Բաժիններ՝

Լրացուցիչ անցակետեր բացելու դեպքում ՄԱԿ-ը պատրաստ է մեծացնել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների քանակը․ Դյուժարիկ

ՄԱԿ-ը պատրաստ է զգալիորեն մեծացնել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների քանակը, սակայն դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ անցակետերի բացում։

Այս մասին ճեպազրույցում, պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք պատրաստ կլինենք (ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները – խմբ․)։ Ներկայիս համակարգը շատ ծանր է այն առումով, որ բեռնատարները պետք է երկու ժամ գնան դեպի հարավ, որտեղ նրանք ստուգումներ են անցնում, իսկ հետո երկու ժամ հետ գան դեպի Ռաֆահ: Սա շատ աշխատատար գործընթաց է, և մի քանի լրացուցիչ անցակետերի բացումը շատ կօգնի», – նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս