Վրաստանը չեզոք է. և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Վրաստանի բարեկամներն են. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանը բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, Վրաստանը բարեկամական ևռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ է եղբայրական հայ ժողովրդի հետ, հետևաբար Վրաստանը չի կարող որևէ կողմնակալություն դրսևորել։ Վրաստանը 100 տոկոսով չեքոզ է և չի կարող որևէ մեկի կողմն անցնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10–ին «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» Նիկոլ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ հատարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով մոդերատոր Միշել Դուկլոյի հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ոտնձգությունների հնարավորությունը։
Ղարիբաշվիլին նշեց, որ չի մեկնաբանի այդ հարցը՝ հաշվի առնելով տարծաշրջանի երկու երկրների հետ իրենց բարեկամական հարաբերությունները ևայս հարցում չեզոքություն պահպանելու ցանկությունը։
«Հետևաբար այս հարցերը պետք է ուղղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, ես դրա վերաբերյալ մեկնաբանություն չեմ տա, քանի որ ուզում եմ պահպանել մեր չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը մեր տարածաշրջանում։ Կարծում եմ՝ սա մեր երեքի շահերից է բխում։ Անցած ամիս մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Թբիլիսիում, երբ ես հյուրընկալեցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը։ Եվ երախտապարտ եմ իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց Վրաստան, Ադրբեջանի վարչապետը նույնպես այցելեց այդ համաժողովին։ Դա լավ հնարավորություն էր. մենք երեքով կարողացանք նստել միասին և քննարկել մեր տարածաշրջանի ապագան, ապագա համագործակցությւնը, ինչպես հաղթահարել բոլոր այս դժվարությունները, խոչընդոտները, որոնք նկարագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, կարծում եմ՝ Վրաստանը պետք է պահպանի իր այս չեզոք դիրքորոշումը»,– ասաց նա։