
Բժիշկն անհրաժեշտ է համարում առնվազն հինգ տարին մեկ անգամ անցնել այս հետազոտությունը

Շատերը մտածում են, որ խոլեստերինն ընդհանուր առմամբ վնասակար և վտանգավոր է, բայց դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ասել է թերապևտ Օլգա Մալինովսկայան։ Ըստ shantnews-ի՝ Lenta.ru-ի հետ զրույցում թերապեւտը հորդորել է մարդկանց առնվազն հինգ տարին մեկ անգամ խոլեստերինի թեստ հանձնել։
Խոլեստերինը արյան անոթներով շարժվում է լիպոպրոտեինների տեսքով, որոնք կարող են լինել տարբեր խտության, բացատրել է բժիշկը։ Ցածր խտության լիպոպրոտեինները դասակարգվում են որպես «վատ» խոլեստերին: Դրանց պատճառով անոթներում խանգարվում է արյան բնականոն հոսքը։
Բարձր խտության լիպոպրոտեինները, ընդհակառակը, կոչվում են «լավ» խոլեստերին, որն օգտակար է սրտանոթային համակարգի համար, ասել է բժիշկը։
Խոլեստերինի մակարդակի բարձրացումն առաջանում է ասիմպտոմատիկ կերպով, շարունակել է Մալինովսկայան։
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ բարձր խոլեստերինը չի ազդում ձեր առողջության վրա։
«Ամեն 10 տարին մեկ, երբ դուք ապրում եք բարձր խոլեստերինով, գրեթե 40 տոկոսով մեծանում է սրտի կաթված ստանալու ռիսկը: Բացի այդ, մեծանում է սրտի կորոնար հիվանդության և նույնիսկ վերջույթների անդամահատման հավանականությունը»,-ասել է նա։
Վատ խոլեստերինը ժամանակին հայտնաբերելու և լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է պարբերաբար՝ առնվազն հինգ տարին մեկ, ընդհանուր խոլեստերինի թեստ անցնել, հորդորել է բժիշկը։