Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը, ասում է գենետիկայի մասնագետ Թիմ Սպեկտորը: Այս մասին նա խոսել է Coventry Live-ին տված հարցազրույցում։
Բորոդինան նշել է, որ պանկրեատիտի սրման ժամանակ պետք չէ ձու ուտել։ Նաև, ըստ նրա, այն պետք է զգուշությամբ օգտագործել լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում։ Նա բացատրել է, որ դեղնուցը կարող է առաջացնել խոլելիտիազի սրացում, քանի որ այն ունի խոլերետիկ ազդեցություն։
Խոլեստերինը արյան անոթներով շարժվում է լիպոպրոտեինների տեսքով, որոնք կարող են լինել տարբեր խտության, բացատրել է բժիշկը։ Ցածր խտության լիպոպրոտեինները դասակարգվում են որպես «վատ» խոլեստերին: Դրանց պատճառով անոթներում խանգարվում է արյան բնականոն հոսքը։
Ըստ մասնագետի՝ ընկույզն ու սերմերը ինտելեկտի համար լավագույն մթերքներից են՝ սպիտակուցների և հագեցած ճարպերի բարձր պարունակության շնորհիվ։ Ընկույզի մեջ հայտնաբերված վիտամին E-ն օգնում է հետաձգել տարիքային ճանաչողական անկումը:
Մասնագետի խոսքով՝ ձավարեղենը օգտակար է ցանկացած հացահատիկից, քանի որ բույսերի արմատները հողից վերցնում են հանքանյութեր և միկրոէլեմենտներ։ Շեխյանը հատկապես նշել է վարսակի, հնդկաձավարի և կորեկի շիլան։ Սակայն նա ընդգծել է, որ նույնիսկ ամենաօգտակար հացահատիկները հեշտությամբ կարող են վնասակար լինել։
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց:
Օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար բավարար քանակով վիտամիններ ու հանքանյութեր են անհրաժեշտ: Fabiosa.ru-ն ներկայացրել է մթերքներ, որը կօգնի աշնանային եղանակին օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով: