Հայաստանի կանանց ազգային հավաքականը վերջին անգամ մասնակցել էր նման ստուգատեսի 2010 թվականին:
Կատարվում է նախաքննություն:
2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ են ընդունվե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 667 դպրոցահասակ երեխա։
Աշխարհում չկան երկրներ, որոնք ընդունում են, որ ունեն քաղբանտարկյալներ: Թեև ՀՀ գործող իշխանությունները ևս չեն ընդունում քաղբանտարկյալների գոյությունը, այդուհանդերձ, այդ մասին ահազանգում են հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ: Ավելին՝ միջազգային կոնկրետ կառույցներ ևս խոսել են այս խնդրի մասին, իսկ իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ պարբերաբար արձանագրել են դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրները: Ընդամենն ամիսներ առաջ Amnesty International-ն էր հրապարակել 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։
Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը Գազայի հատվածում՝ Իսրայելի կողմից անկլավի զանգվածային գնդակոծությունների պատճառով։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել վրացական Interpressnews.ge-ին։ Հարցազրույցում Սմբատյանը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, տարածաշրջանում ընթացող վերջին իրադարձություններին:
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաք: Թիմը կհանգրվանի Sirius Spa and Welness հյուրանոցում:
Իսրայելական զինված ուժերը, հոկտեմբերի 14-ին, հերթական հարվածն են հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանի ուղղությամբ: Սիրիայում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ընդամենը 48 ժամվա ընթացքում դա, օդանավակայանին ուղղված, արդեն երկրորդ հարվածն էր:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Պետական եկամուտների կոմիտեի հեղինակած օրինագծով Հայաստանում փորձ է արվում հարկային դիկտատուրա հաստատել։ Այսօր հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեցին «Մանթաշյանց գործարարների միության» անդամները` ներկայացնելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում և Հարկային ու Վարչական դատավարության օրենսգրքերում ՊԵԿ–ի հեղինակած փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց մտահոգությունները։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնարավոր քայլերը, որոնք երկրները կարող են ձեռնարկել Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև մարտերը դադարեցնելու համար:
Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերադարձել է Իսրայել՝ նախորդ այցից ընդամենը 4 օր անց։ Այս մասին հաղորդում է BBC-ին։
Գործարար Դանիել Նոբոան ընտրվել է Էկվադորի նախագահ՝ ընտրությունների արդյունքում հավաքելով ձայների 52,3 %-ը։ Այսպիսով, 35-ամյա Նոբոան դարձել է Էկվադորի ամենաերիտասարդ նախագահը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
Հայաստանում շարունակվում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որն այս տարի հյուրընկալել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին: Օդապարիկով թռավ նաև արդեն բոլորին հայտնի 13-ամյա Գոռը, ով շուրջ 55 ժամ մեքենան վարելով ընտանիքին հասցրել էր Հայաստան:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են անցկացրել:
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցությունը որակել է Իսլամական Հանրապետության մշտական և անշրջելի քաղաքականությունը և հիշեցրեց, որ նրանք, ովքեր լռում են Իսրայելի հանցագործությունների մասին, պետք է պատասխան տան իրենց ներկայիս պահվածքի համար Աստծո, իրենց խղճի և պատմության դատարանի առաջ: Այս մասին գրում է «Մեհր» գոծակալությունը:
Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ելույթի ընթացքում անդրադարձել է քրդական հարցին:
Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն:
Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։