Բաժիններ՝

Էկվադորում ընտրել են երկրի ամենաերիտասարդ նախագահին

Գործարար Դանիել Նոբոան ընտրվել է Էկվադորի նախագահ՝ ընտրությունների արդյունքում հավաքելով ձայների 52,3 %-ը։ Այսպիսով, 35-ամյա Նոբոան դարձել է Էկվադորի ամենաերիտասարդ նախագահը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Դանիել Նոբոայի մրցակից Լուիսա Գոնսալեսը հավաքել է ձայների 47,7 %-ը։ Նա ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Նոբոային։

35-ամյա ընտրված նախագահը Ալվարո Նոբոայի որդին է, որը հինգ անգամ պարտվել է նախագահական ընտրությունների ընտրապայքարում։

Դանիել Նոբոան կպաշտոնավարի 17 ամիս՝ մինչև 2025 թ․ մայիսը, քանի որ ընտրություններն Էկվադորում անցկացվել են արտահերթ, այն բանից հետո, երբ նախագահ Գիլյերմո Լասսոն իմփիչմենթի հետաքննության պատճառով ցրեց խորհրդարանը։ Սակայն Նոբոան կարող է հաջորդ ընտրություններին դարձյալ առաջադրել իր թեկնածությունը։

Էկվադորում նախագահական ընտրարշավի ժամանակ օգոստոսին սպանվել էր թեկնածուներից մեկը՝ Ֆեռնանդո Վիլյավիսենսիոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031