Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատություններ են ընդունվել ԼՂ-ից բռնի տեղահանված 667 դպրոցահասակ երեխա

2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ են ընդունվե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 667 դպրոցահասակ երեխա։

ԼՂ-ից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստան գտած և հաշվառված 994 դպրոցական տարիքի երեխաներից արդեն հանրակրթական դպրոցներ են հաճախում 667-ը, որոնցից 640-ն ընդունվել են մարզային, 27-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններ։ Գեղարքունիքի մարզում հաշվառված նախադպրոցական տարիքի 390 երեխաներից արդեն հոկտեմբերի 16-ի դրությամբ մանկապարտեզ հաճախում են 50-ը։ Համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր երեխաներին դպրոցներ ու մանկապարտեզներ ընդունելու համար։

Ամենաշատ թվով աշակերտներ՝ 251 հոգի, ընդունվել են Սևան համայնքի հանրակրթական հաստատություններ։ ԼՂ-ից բռնի տեղահանված 157 աշակերտ ընդունվել են Մարտունի, 146 աշակերտ՝ Վարդենիս, 70 աշակերտ՝ Ճամբարակ, 73 աշակերտ՝ Գավառ համայնքների հանրակրթական դպրոցներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031