Բաժիններ՝

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնն այս տարի հյուրընկալել է ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին

Հայաստանում շարունակվում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որն այս տարի հյուրընկալել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին: Օդապարիկով թռավ նաև արդեն բոլորին հայտնի 13-ամյա Գոռը, ով շուրջ 55 ժամ մեքենան վարելով ընտանիքին հասցրել էր Հայաստան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Խնապատ գյուղում ծնված Գոռ Խաչատրյանն ասաց, որ շատ է ոգևորված է: «Առաջին անգամ է, որ թռնում եմ, մի փոքր վախենում եմ»,-ասաց Գոռը:

Օդագնացության միջազգային փառատոնին մասնակցելու համար Գոռին հրավիրել էր Ֆլայ Արնա ավիաընկերությունը:

«Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն ընդգծեց , որ փառատոնը բաղկացած է 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։ Նա ընդգծեց, որ ցուցադրական թռիչքների ժամանակ ներգրավել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին:

«Այս տարի մեր փառատոնի շրջանակում որոշեցինք, որ կմասնակցեն և օդապարիկով կթռնեն նաև 6-ից 12 տարեկան ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները»,-ասաց նա:

Փառատոնի մեկնարկը տրվել է Երևաից, իսկ այս տարի փառատոնին մասնակցում են մինչև 20 օդապարիկներ ՀՀ-ից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Վրաստանից:

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2017 թվականին։ Նաիրի Բարսեղյանը նշեց, որ նպատակ են դրել այն դարձնել ամենամյա, ամեն տարի անցկացնել ու ծավալներն ընդլայնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031