
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Ստրումիցայում է

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաք: Թիմը կհանգրվանի Sirius Spa and Welness հյուրանոցում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով):
Իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Բլագոյ Իստատով» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով), և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում: