
«Ռենուալթի» 48-ամյա ուղևորը մահացել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 41-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի հատվածում, իրար են բախվել «Ռենուալթ» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ուղեհարթիչը: «Ռենուալթի» 48-ամյա ուղևոր Հրաչ Վարդանյանը մահացել է, իսկ 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: