Ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի մոտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան միայն բանակցություններով», պարզապես ծիծաղ է առաջացնում։
«Հավատացեք, եթե այսպես շարունակվի, մենք նույնիսկ 10.000 քկմ տարածք չենք ունենալու։ Չգիտեմ, երևի կունենանք Երևանի խանություն, որը կենթարկվի Ադրբեջանին։ Վրաստանն էլ իր հերթին՝ կպահանջի Լոռու մարզը։ Դե, Նիկոլ Փաշինյանն էլ կդառնա ոչ թե նահանգապետ, այլ գյուղապետ, ու այդ պաշտոնին հարմարված Ադրբեջանի հետ գործակցելով՝ կապրի։ Վատ բան եմ ասում, բայց այսպես շարունակվելու դեպքում այս պատկերն է լինելու»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Դուք չեք պատերացնում, թե Տավուշում ինչ մարտական դիրքեր են զիջել թշնամուն, ինչ պաշտպանական հենակետեր, թեպետ ռազմական գործից հասկացողներն այդ ամենը շատ լավ գիտեն։ Եթե իրականում իշխանությունն ապահովեր 100 տոկոսանոց անվտանգություն, որ այդ տարածքները զիջելով՝ պատերազմ չի լինի, սա հասկանալի կլիներ, բայց այս իրավիճակում այդ տարածքների զիջումն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նիկոլի տեղադրած սյուները Հայաստանին ու հայ ժողովրդին չի պաշտպանելու թշնամու վտանգից։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ այս «կալոդին» պետք է հանել ու ռադ անել, կա՛մ պետք է պատրաստվել պատերազմի, չնայած սրանց հետ պատերազմի պատրաստվել, նշանակում է՝ այս գլխից կրել պարտություն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
«30 տարի շարունակ Տավուշում ամուր դիրքեր են կառուցվել, դրանք անզիջելի դիրքեր են, մայրուղիներ են բարեկարգվել, իրենք հասկանո՞ւմ են՝ տարածքներ զիջելով՝ ինչ է լինելու այդ մայրուղիների վիճակը, դրանք ուղղակի մեկուսացվելու են։ Անձամբ այդ տարածքին լավ ծանոթ եմ, հիմա Նիկոլ Փաշինյանն այլընտրանք ճանապարհ որտեղ էլ կառուցի, միևնույն է՝ հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Եթե բնակիչները մտածում են, որ ճանապարհը 500 մետր այն կողմ կառուցեն, իրենք հեշտ կերթևեկեն, սխալվում են, այն ավելի խոցելի է դառնալու»,- հավելեց Աշոտ Սևյանը։
«Այսօր ՀՀ-ում բոլորս էլ մեղավոր ենք՝ սկսած ինձանից, որ այս մարդիկ դեռ երկիր են ղեկավարում։ Նստած ինչ-որ փրկիչների ենք սպասում, մինչդեռ պետք է ոտքի կանգնենք։ Այս մարդիկ իրենց դեմ ծրագիր են դրել ու իրականացնում են, վերջինը երևի Կասկադը կտան, որովհետև այնտեղ շատ ծախս են արել։ Քանի դեռ մեր իշխանավորները սրանք են, թշնամին քիչ-քիչ տաշելով՝ տարածքներ է վերցնելու, մինչև դիմադրություն չլինի»,- ասաց Աշոտ Սևյանը։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի մեկնաբանությամբ, եթե հասարակությունը շարունակում է լսել Նիկոլ Փաշինյանին, ապա կարող է մտածել, որ երկրում ամեն ինչ լավ է, քանի որ նա 5 տարի շարունակ հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ գերիները, որոնց Ադրբեջանը ներկայացնում է՝ որպես «ահաբեկիչներ», և հրաժարվում է վերադարձնել: Մինչդեռ կան փաստեր, որ 44-օրյա պատերազմում հենց Ադրբեջանն էր վարձել սիրիացի ահաբեկիչների՝ Արցախի խաղաղ բնակիչների դեմ պատերազմելու համար։
«Պապիկյան Սուրոն ինչո՞ւ է քնել մինչև հիմա, թե՞ թույլ չէին տալիս որևէ բան անել։ Այսօր, գիտե՞ք, ազգի մոտ ինչն է դարձել կարևոր՝ ասֆալտը, զիբիլը, ավոտբուսը, առանց գիրք դպրոցն ու նման բաները»։
Երեկ՝ մայիսի 11-ին, Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ամենասովորական քաղաքացու համար էլ պարզ է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ավելին՝ Բերձորի ճանապարհը փակելուց հետո էլ բոլորը գիտեին, որն է թշնամու հաջորդ քայլը, սակայն կա՛մ չուզեցին որևէ բան անել, կա՛մ չկարողացան։
«120 հազար արցախահայեր գերության մեջ են, ինչ է արել Հայաստանի իշխանությունը, վաղը նույնը լինելու է Ջերմուկում, Սյունիքում, Լենինականում (Գյումրիում), Մարտունիում՝ կրկին ոչինչ չեն անելու։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես։ Մեր «գերագույնի» կինը մի խոսք է ասել, կյանքում միակ ճիշտ խոսքը՝ տղաները զոհվել են հանուն ոչնչի ու շարունակում են զոհվել հանուն ոչնչի։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իր քաղաքացիներից 120 հազար հոգի գերության մեջ են, նա Օսկար կատվի հետ գիրք է կարդում, ֆուտբոլ դիտում։ Գիտեմ, դժվար է կատվին տառաճանաչություն սովորեցնելը, բայց գուցե իրենց մոտ ստացվի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե Չարեքթարի տները բնակիչներն այրել են և դուրս եկել, նկատեց՝ Հայկ Խանումյանն ի սկզբանե իմացել է, որ Չարեքթարը հանձնվող գյուղերի մեջ է եղել, միայն մի քանի բնակիչների շնորհիվ է այն այսօր մնացել հայկական վերահսկողության տակ։