Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:
Պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ:
«Անշարժ գույքի շուկան վատ վիճակում է, վաճառքներ գրեթե չկան, քանի որ քաղաքական անկայուն իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ չեն գնում անշարժ գույք: Գնորդներ չկան նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանակներում. միգուցե շատ քիչ լինեն և շատ փոքր բյուջեով,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը՝ մանրամասնելով,- Բոլորն ասում են՝ սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի, չենք աշխատում»։
Հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով:
Մեցոլան հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում ընդունվել է շատ խիստ ձևակերպումներով բանաձև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։
Այս իշխանությունը կհանգստանա այն ժամանակ, երբ կորցնենք ՀՀ պետականությունը. Հայկ Դերզյան
Նարեկ Մալյանի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց. դատավորը չկար. Տիգրան Աթանեսյան
Եթե հիշում եք, Պրահայի հայտարարությունից հետո շատերս ասում էինք, որ բանավոր հայտարարությունը չի կարող համարվել պետության կողմից ընդունված դիրքորոշում. դրա համար երևի ինքը որոշել է նաև ստորագրել:
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:
Ըստ հաղորդագրության՝ մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։
Նարեկ Մալյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Ի դեպ, մինչ հայկական իշխանությունը հերթական անգամ սպասարկում էր թուրքերի և ադրբեջանցիների շահերը, իբր հայասեր Եվրոպան հերթական անգամ պաշտոնապես հրաժարվեց պատժամիջոցներ կիրառել Ալիևի սադիստական ռեժիմի դեմ:
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։
Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակացությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված տեղահանված անձանց։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։
Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշպանության գիշերօթիկ հաստատության տասը սաները նույնպես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և այս պահին նրանց խնամքը պատշաճ կերպով իրականացվում է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում:
Ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է։
Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Ֆրանսիայի արտգործնախարար տիկին Կոլոնան նշում է, որ Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման: Տիկին նախարարն, իհարկե, չի մանրամասնել՝ «աչքերո՞վ» է նման էթնիկ զտման, թե՞ «ճակատն է» դրան նման: Բայց, կարծես թե, վատ չէ, երբ ասում է, որ նման է էթնիկ զտման:
Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։
Պաշտոնական Երևանը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է առավոտյան Սև ծովի ջրատարածքում Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող հեռակառավարվող նավակ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ նավակը լողում էր Ղրիմի թերակղզու ուղղությամբ։
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:
Մոնթեն, որի նահատակության վայրն ու ազատագրած հայրենիքը թշնամու ձեռքին է, Սերժը, որ անկախ Հայաստանի վերջին ղեկավարը եղավ, և ընկեր Դավիթը, որ Բաքվում թշնամական գերեվարության մեջ է…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի մեղադրանքները նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել:
Բանաձևը նաև դիմում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի նկատմամբ իր ամոթալի քաղաքականության վերաբերյալ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։
Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի՝ Գրոզա գյուղում ապրում է շուրջ 300 մարդ։ Հարվածի պահին մարդիկ եղել են սրճարանում՝ հոգեհացի։