Բաժիններ՝

ԼՂ-ից բռնի տեղահանված 7904 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներից 7904-ն ընդգրկվել են տարբեր կրթական հաստատություններում: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ըստ մարզերի՝ բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Սյունիքում՝ 320, Վայոց ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Լոռիում՝ 404, Շիրակում՝ 282, Տավուշում՝ 222, Երևանում՝ 2543»,-նշեց նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 6-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս