Սյունիքում տեղակայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5444 անձ, Վայոց ձորում՝ 2134, Գեղարքունիքում՝ 5125, Արարատում՝ 18212, Կոտայքում՝ 21593, Արագածոտնում՝ 3967, Արմավիրում՝ 8044, Լոռիում՝ 4107, Շիրակում՝ 3707, Տավուշում՝ 3139, ընդհանուր առմամբ՝ 75472 անձ:
Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի (EPC) բարձր մակարդակի հանդիպումն անցել է առանց տեսանելի արդյունքների ՝ չնայած գագաթնաժողովին ընդառաջ մեծ սպասելիքներին: Այս մասին գրում Է Politico թերթը։
Հուլիսի վերջին Լաչինի միջանցքում առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գերեվարված ցանկացած պատանդի կամ ռազմագերու ցուցմունքները համարվում են անթույլատրելի ապացույցներ և չեն կարող օգտագործվել որպես որևէ մեղադրանքի հիմք։ Այս մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է վերլուծել Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության աշխատանքը։
Հոկտեմբերի 6-ին Շառլ Միշելը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպում էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա տարածաշրջանում վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ աղետն է համարվում։
Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար, ուստի Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ՝ զարգացնելով գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերությունները և նոր կապեր ստեղծելով:
Նշվում է, որ այցի ընթացքում Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ.
Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը:
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, ինչպես նաև իրավապաշտպան և կրոնական կազմակերպություններ Կապիտոլիումի բլրի վրա տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են պատասխանատվության ենթարկել Բաքվին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։
3 ԳՎտ հզորությամբ Սևծովյան էներգետիկ մալուխի նախագիծը Եվրահանձնաժողովի կողմից հաստատվել է 2022 թվականին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք
Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքն անհնար է։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։
Հիշեցնելով Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցությունից Ալիևի հրաժարվելու մասին՝ նրանք ընդգծել են, որ դա ևս մեկ ազդանշան է, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի:
Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Հոմս քաղաքում ռազմական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ։ Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների՝ զոհերի թիվը հասել է 89-ի։
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, եւ արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ»
Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին:
Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության եւ, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։
ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, եւ որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:14-ին: Այրվել է ավտոմեքենան։
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների և դրա արդյունքում ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումների մասին հարցին՝ դեսպանը շեշտում է, որ Հունգարիան հստակ և հաստատուն դիրքորոշում ունի բոլոր զինված հակամարտությունների վերաբերյալ, ինչը բազմիցս են արտահայտել:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մասիսի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 6 անձ ձերբակալվել է
UEFA-ն հայտարարել է, որ ընդունել է Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից ուղարկված գործընկերության հայտերը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի Շնող գյուղի խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: