
«Հուշ-նկար, որ հետահայաց աչքով ողբերգական պատկեր է բացում մեր առաջ…». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Հուշ-նկար, որ հետահայաց աչքով ողբերգական պատկեր է բացում մեր առաջ…
Մոնթեն, որի նահատակության վայրն ու ազատագրած հայրենիքը թշնամու ձեռքին է, Սերժը, որ անկախ Հայաստանի վերջին ղեկավարը եղավ, և ընկեր Դավիթը, որ Բաքվում թշնամական գերեվարության մեջ է…
1988 թ․ Արցախյան շարժումով ծնված Հայաստանը չկա։ Թե ինչ Հայաստան կկարողանա կերտել այդ ընթացքում հասակ առած սերունդը, կիմանանք ոչ ուշ, քան 10-15 տարուց։
Ինչպես մեր էպոսում է ասվում, «յա կը զարկենք, յա կը թողենք»»։