ՌԴ ՊՆ պատվիրակությունը գալիս է Երևան՝ քննարկելու խաղաղապահների հեռանալու ժամկետը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։