Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար
                                    Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների մինչ օրս վարած քաղաքականության շարունակությունը միայն կվատթարացնի նրանց վիճակը: Այս մասին «Ամեն ինչ հաղթանակի համար» ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Որքան նրանք (արևմտյան երկրները – խմբ.) շարունակեն այն քաղաքականությունը, որը մինչ օրս վարել են Ռուսաստանի նկատմամբ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար», – ասել է Պուտինը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    