Կյանքը սովորեցրել է, որ ոչ մի հայանպաստ սպասում դե-ֆակտո իշխանություններից ունենալ պետք չէ. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրում է. «Կապիտուլյանտն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Անգամ հայկական ազգային դաշտում, անօգնականությունից ու անելանելիությունից դրդված, նկատվում է որոշակի սպասում։

Մինչդեռ կյանքը սովորեցրել է, որ ոչ մի հայանպաստ սպասում դե-ֆակտո իշխանություններից ունենալ պետք չէ։ Այդ նիստ կոչվածի արդյունքն ամենայն հավանականությամբ հանգելու է

• հերթական անգամ Ադրբեջանից խաղաղության պայմանագիր մուրալուն

• ռուսական խաղաղապահներին հեռանալու (կամ նմանատիպ) կոչ անելու

• այլ խաղաղապահների կանչելու

• ակնարկելու արցախցիներին, որ կարող են լքել իրենց հազարամյա բնօրրանը և հանգրվանել ՀՀ-ում»։

Տեսանյութեր

Լրահոս