Ոչ մի հեղաշրջման փորձ չկա. Երևանի ընտրությունը ցույց տվեց՝ Նիկոլի իշխանությունն աջակցություն չունի. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով, առաջին քայլը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի պրահյան համաձայնություններից, իսկ ժողովուրդը պիտի համախմբվի և սատար կանգնի Արցախին:
«Ոչ մի հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա որևիցե մեկից: Երևան քաղաքի ընտրությունը ցույց տվեց, որ Նիկոլի իշխանությունն աջակցություն չունի, ինչպես նախկինում: Ինչ վերաբերում է հենց հիմա հրաժարականի պահանջին, որ նոր բանակցողներ գան, նոր կառավարողներ լինեն, և մտածեն Արցախի անվտանգության համար, դա այս շարժման ընթացքը ցույց կտա»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում