Փաշինյանին պետք է վռնդել իշխանությունից, եթե չկատարի Հայաստանի անկախության հռչակագրի պահանջը. Վազգեն Մանուկյան
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը վստահեցնում է՝ Արցախում ստեղծված իրավիճակի պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականությունն է։
Ըստ նրա, Փաշինյանի` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունն Ադրբեջանը հիմք ընդունեց Արցախն այս օրին հասցնելու համար։
«Այս պայմաններում Հայաստանի կողմից հանգիստ մնալը անբարոյականություն է, հանգիստ մնալը նշանակում է, որ Հայաստանն անկախ իր կամքից է ներքաշվելու գործընթացի մեջ և կոտորվելու։ Հիմա Արցախը կարելի է ճանաչել, կամ ոչ, դա դիվանագիտության հարց է, բայց Փաշինյանը պետք է հայտարարի, որ վերադառնում է Հայաստանի անկախության հռչակագրին՝ հայտարարի, որ պաշտպանում է Արցախը, իսկ, եթե մնում է իր այս դիրքում, նշանակում է, որ մենք կորցնում ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Եթե չի վերադառնում անկախության հռչակագրին, ուրեմն պետք է իրեն դուրս վռնդել քաղաքականությունից»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։