Արցախում այսօր կատարվողի ճարտարապետը Փաշինյանն է. Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն Ադրբեջան ձեռքերն ազատում է տարբեր տիպի գործողություններ իրականացնելու համար:

«Դրա մանդատը իշխանություններն են տվել՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք Արցախի Հանրապետությունում, հոկտեմբերի 6-ի ուղիղ հետևանքն է, երբ Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը՝ Ադրբեջանի մաս: Հետևաբար, այս բոլոր ձևակերպումները, այս բառախաղը փորձ է խուսափել պատասխանատվությունից: Փաշինյանն է այս ամենի ճարտարապետը: Այստեղ հավաքված մարդկանց զգալի մասը հասկանում է, որ այն, ինչ կատարվում է Արցախում, հիմա ոչ թե Արցախի կարգավիճակի մասին է, այլ Հայաստանի, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ կանգնելու այս ամենով: Սա այնքան ակնհայտ է»,- Կառավարության դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանն ու նրա թիմը 2018-ին իշխանության եկել են կոնկրետ նպատակով՝ վերաձևավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքական տեսքը՝ ոչ միայն հանձնելով Արցախը, այլև Ռուսաստանին այստեղից դուրս բերել և ոչնչացնել Հայաստան-Իրան սահմանը. «Հայաստան-Իրան սահմանի փոխարեն պետք է լինի Ադրբեջան-Թուրքիա միասնական սահման. իրենք սա են անում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս