Նիկոլ-Աննա զույգի՝ Մեդվեդևի գրառման ինքնատիպ ինտերպրետացիան

Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում մի գրառում էր կատարել իր արտասահմանյան գործընկերներից մեկի մասին:

«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։

Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:

Կարդացեք նաև

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»,- գրել էր Դմիտրի Մեդվեդևը:

Եվ թեպետ նա որևէ անուն չէր նշել, Հայաստանում բոլորն էին հասկացել՝ նրա գրառման հերոսը Նիկոլ Փաշինյանն է:

Տարօրինակ է, բայց դա նաև ինքը՝ Նիկոլ-Աննա զույգն էր հասկացել և մեկնաբանել այնպես, ինչպես դա իրենք հասկացել են:

Իրենց ընտանեկան կայքում Աննա Հակոբյանը հրապարակել էր Դմիտրի Մեդվեդևի գրառումը ու վերնագրել հետևյալ կերպ՝ «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան»․ Մեդվեդևը Հայաստանում հեղաշրջման կո՞չ է անում»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ նմանատիպ մի գրառում էր կատարել ռուսական խոշորագույն «Russia Today» հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը՝ այն եզրափակելով «Նախանձելի չէ Հուդայի ճակատագիրը» նախադասությամբ:

Տեսանյութեր

Լրահոս