Էրդողանի կառավարությունը 3 առաջնահերթություն է սահմանել

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել նորակազմ կառավարության 1-ին նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նիստի ընթացքում երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության, ինչպես նաև երկրում բնակվող միգրանտների վերաբերյալ 3 առաջնահերթ խնդիր է սահմանվել:

Էրդողանը, տնտեսական խնդրին անդրադառնալով, նշել է. «Եթե մենք ավելի վաղ ինֆլացիան (գնաճ) հասցրել էինք միանիշ թվի, այնպես էլ հիմա կհաջողենք անել դա»:

Թուրքիայում ապաստանած միգրանտների մասին խոսելիս՝ ասել է, որ քայլեր են ձեռնարկելու նրանց վերադարձը իրենց հայրենիք խրախուսելու համար:

Իսկ սահմանված վերջին 3-րդ առաջնահերթության՝ արտաքին քաղաքականության մասին Էրդանն ընդգծել է «համաշխարհային խաղաղության» ձևավորմանը նպաստելու համար ակտիվ և նախաձեռնող գործողությունների անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին համապետական և մայիսի 28-ին նախագահական ընտրություններից հետո երկրի կառավարության մի շարք փոփոխությունների ենթարկված նոր կազմը հայտարարվել էր հունիսի 3-ին՝ նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի երդման արարողությունից հետո:

Տեսանյութեր

Լրահոս