«Մենք չպետք է հանդուրժենք ղեկավար, որը չարախնդում է մեր նահատակների հիշատակի վրա և հրապարակայնորեն աջակցում է հազարավոր մեր հայրենակիցների գերեվարմանը»․ Կարեն Մկրտչյան

Հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարող է որ ես մի օր համաձայնվեմ Թուրքիո հետ հարաբերությունների նորմալացմանը, կարող է մի օր ես հանդուրժեմ Հայաստանի ղեկավարի ներկայությունը Թուրքիո նախագահի երդմնակալության արարողության, եթէ նա հպարտորեն ներկայացներ հայ ազգը, ու արժանապատիվ լրջություն պահեր իր պահվածքով։

Սակայն ես, որպես հայ, չեմ կարող հանդուրժել Հայաստանի ներկայացուցիչ, որ ժպտում է 5,000 պայծառ հայ երիտասարդների վրա Բայրաքթարներ ուղարկած Էրդողանին, կամ նորմալ, ուրախ զրուցում է մի մարդու հետ, որը հենց այս րոպեին ավելի քան 6 ամիս ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է շրջափակել բազմահազար մեր հայրենակիցներին, որը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է զրկել հազարավոր հայ երեխաների՝ նորմալ սնունդից ու միջավայրից։

Ոչ մէկ դիվանագիտական, խաղաղասիրական խոսույթ չի կարող արդարացնել կատարվածը։ Ես, որպես շարքային հայ, չեմ կարող ընդունել կատարվածն ու անտարբեր շարունակել իմ նորմալ առորյան։ Սահմանում կանգնած մեր քաջարի զինվորներն շատ ավելիին են արժանի։ Մենք չպետք է ալևս հանդուրժենք ղեկավար, որը չարախնդում է մեր նահատակների հիշատակի վրա, որը իր պահվածքով, հրապարակայնորեն աջակցում է հազարավոր մեր հայրենակիցների գերեվարման»։

Տեսանյութեր

Լրահոս