Խորքային ճգնաժամի մեջ ենք. սա պետականության լուծարման կուլմինացիոն փուլն է. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացը ո՞ր հարթակում է տեղի ունենում, միևնույն է,Հայաստանի իշխանությունը չի կարող հարթակներից որևէ մեկում ներկայացնել հայկական շահը, քանզի այն ՀՀ այս իշխանության համար սահմաված չէ՝ որպես նպատակ. փոխարենը, ըստ Պետրոսյանի, նպատակ է դրված տալ ամեն ինչ՝ հանուն իշխանության պահպանման։

168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված, բայց Ադրբեջանի առաջարկովանորոշ ժամկետով հետաձգված Բայրամով-Միրզոյան հանդիպմանն ու երկու երկրների ղեկավարների մակարդակով անցկացված այլ հանդիպումների ևս։

«Խորքային ճգնաժամի մեջ ենք։ Ականատես ենք լինում պետականության լուծարման կուլմինացիոն փուլին։ Պետականության կորստի եզրագծին ենք»,- ասաց Պետրոսյանը՝ընդգծելով՝ հասարակության տարբեր հատվածների անտարբերությունը, խոշոր հաշվով, արդյունք է այդ հասարակությունը կառավարողների վարքագծի։

Ստեղծված իրավիճակում քաղաքագետն առաջարկում է դուրս գալ նախկին-ներկա՝ որևէ տեղ չտանող և ի սկզբանե դատապարտված դիլեմայից, ինչը, ըստ նրա, իշխանության օրակարգ է։

Կարդացեք նաև

Ըստ Պետրոսյանի՝ ժամանակն է, որ իշխանության մաս չկազմող ուժերը խոսելու փոխարեն՝ իրենց վրա վերցնեն պատասխանատվություն և ուղղորդեն գործողությունների և հստակ օրակարգի սպասող հասարակությանը, որը հենց քաղաքականությամբ զբաղվողներից է սպասում այդ օրակարգը։

Խոսելով այսօր հրապարակված հերթական սոցիոլոգիական հետազոտության մասին, ըստ որի, մի դեպքում հարցվածների 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է՝ որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, մյուս դեպքում,2018 թվականիսեպտեմբերին իր սպասումներն արդարացված համարողների թիվը նվազել է՝ 2023 թվականին հասնելով 25 %-ի, Սուրեն Պետրոսյանը ընդգծեց.

«Այս թվերն ի ցույց են դնում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության թշվառությունը. Այս իշխանությունն այլևս չունի մեծամասնության աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ, դա չի կապիտալիզացվում»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի փոխանցմամբ՝ քաղաքակրթական սպառնալիքի աստիճանի է հասցվել հասարակությանը ներարկվող անզորության զգացողությունը. մարդիկ իրենց նվաստացած են զգում, ուստի, որպես քաղաքական ուժ, իրենց համար առաջնային է հասարակությանը դուրս հանել այս խորքային նվաստացման գործընթացից՝անզորությանը հակադրելով նվաստացման հաղթահարման օրակարգ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս