
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումն արդեն սկսվել է, սակայն Ուկրաինայի զինված ուժերի ճակատի ոչ մի հատվածում չեն հասել դրված նպատակներին:
«Կարելի է միանգամայն հստակ արձանագրել, որ հարձակումը սկսվել է, և այդ մասին է վկայում ռազմավարական պահուստների օգտագործումը»,-ասել է Պուտինը ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին: