Ազգային ժողովը 2 միլիոն 250 հազարդ րամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Վիդու փրեզենթս» ՍՊԸ-ի հետ։
Twitter-ի օգտատերերը Եվրատեսիլի շվեդ հաղթող Լորենին կասկածել են գրագողության մեջ։
Ես հազվադեպ եմ այս տեսակ զուտ «ծանոթագրական» գրառումներ անում և անում եմ միայն այն հարցերում, որոնք առաջին հայացքից կարող են նկատելի չլինել լայն հանրության համար։
Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չի լինելու ոչ մի հաղթանակ, ոչ մի հաջողություն, ոչ մի նորագույն զենք, քանի երկրի ղեկին նիկոլական էս բանդան է։ Բանակ էլ չի լինելու, ոչ էլ խաղաղություն։ Լինելու են միայն զոհեր, հաշմանդամներ, կորուստներ, գերեզմանափոսեր»։
«MonumentWatch» կայքը հերթական ահազանգն է հնչեցրել՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը։
Մարութա սարն էլ է Հայկական լեռնաշխարհի գագաթներից /մոտ 3000 մ ծովի մակերևույթից բարձր, այժմ գտնվում է ՀՀ տարածքից դուրս։ Մհերը սարի գագաթին կառուցել է տվել Մարութա Սուրբ Աստվածածինը։ Սասունցիների երդումը Մարաթուկի անունով է, երգերը՝ նույնպես։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը կքննարկի միայն նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած 10 կետերի հիման վրա։ Նախօրեին Ուկրաինայի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Հռոմում։
Հայաստանի գավաթի եզրափակիչում «Ուրարտուին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Շիրակը» չմասնակցեց պարգևատրման արարողությանը: Նախքան դա՝ խաղի 72-րդ րոպեին, մրցավարը երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացրել էր գյումրեցիների գոլի հեղինակ Մուսա Բակայոկոյին։ Ինչպես գրում է armsport.am-ը, խաղի վերաբերյալ «Շիրակը» հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային հանրություն, Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի […]
Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրությունների գործընթացը կիրակի օրը տեղի է ունենում առանց որևէ խնդրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Երևանում 2023 թվականի ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն՝ երկամարտի 374 կգ արդյունքով, և դարձավ արծաթե մեդալակիր:
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը և 18-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Թուրքիայի Ռիզե նահանգում ընտրական տեղամասերից մեկում իշխող կուսակցության վստահված անձը մահացել է։
Ըստ տեղեկության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ռուսները Վրաստանից չվերահսկվող Աբխազիա են մեկնել 883,5 հազար անգամ։
Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպման ընթացքում գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ, որը ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:
Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումները մի քանի օր տևած ավիահարվածներից հետո համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Պաղեստինյան խմբավորումներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է Եգիպտոսի միջնորդությամբ։
Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է:
Բրյուսելում ավարտվել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վատիկանի նախաձեռնությունները, ասել է, որ իր երկիրը միջնորդների կարիք չունի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Տղամարդկանց բնորոշ ճարպի կուտակումը հանգեցնում է սրտի հիվանդության 40-ից բարձր կանանց մոտ, զգուշացրել է գինեկոլոգ Նատալյա Բոժենկոն։ Այս մասին նա խոսել է «Դոկտոր Պիտեր» հրատարակությանը տված հարցազրույցում։
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայում կայանալու են կառավարման դաշտային կետերի բացազատման և ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապի ապահովման մարզումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։
Բրյուսելում սկսվել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի վաղ առավոտյան ժամանել է Բեռլին՝ զենքի հետագա մատակարարումների մասին Գերմանիայի առաջնորդների հետ բանակցելու համար, տեղեկացնում է The Associated Press-ը։
Մայիսի 6-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-211113-ՕԿԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211113-ՕԿԱ»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: