Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Պեսկով

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակում են լինել կարգավորման՝ այլընտրանք չունցող հիմք։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

Երևանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Նշենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031