«Թուրքերն ասել են՝ մինչև 11-րդ դարում մեր գալը ինչ ունեք, դրանով ուրախացեք, մինչև էդ կերպարներն էլ ոչնչացնենք». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Հիշո՞ւմ եք, որ դե-ֆակտո թուրքական իշխանությունները փորձում էին Չարենցի կերպարով և գրական ժառանգությամբ հիմնավորել հողեր հանձնելը։ Հետո թուրքերը նորանոր պահանջներ դրեցին հայկական ազգային ինքնության ոչնչացման, որոնց հպատակվելով՝ սրանք սկսեցին Մասիս սար քլնգել ու Չարենցին էլ մոռացան, քանզի Չարենցն ասել է՝ «ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Թուրքերն ասել են՝ մինչև 11-րդ դարում մեր գալը ինչ ունեք, դրանով ուրախացեք, մինչև էդ կերպարներն էլ ոչնչացնենք։ Դրա համար դե-ֆակտո թուրքական վալի կապիտուլյանտն Աշոտ Երկաթ է գովազդում։ Մի օր կիմանա, որ Աշոտ Երկաթը կռվում էր Սաջյան ամիրայության դեմ, որը մեծավ մասամբ թյուրքական լեզվական պատկանելություն ուներ, դա էլ կդադարի անել, ու այդպես շարունակ, մինչև հայկական ազգային ինքնությունը լրիվ ապամոնտաժվի։ Ասում են՝ դպրոցական դասագրքերից ֆիդայական շարժման էջերն էլ են հանել։

Ես հազվադեպ եմ այս տեսակ զուտ «ծանոթագրական» գրառումներ անում և անում եմ միայն այն հարցերում, որոնք առաջին հայացքից կարող են նկատելի չլինել լայն հանրության համար։

Թե ինչպես է պետք պայքարել այս ամենի դեմ, ես և ընկեր-համախոհներս գիտենք…»։

Տեսանյութեր

Լրահոս