Էրդողանի կուսակիցը մահացել է քվեատուփի մոտ
                                    Թուրքիայի Ռիզե նահանգում ընտրական տեղամասերից մեկում իշխող կուսակցության վստահված անձը մահացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Արդարություն եւ զարգացում կուսակցության Ռիզեի տեղամասերից մեկի վստահված անձ Շերեֆ Քուրթը մահացել է քվեատուփի մոտ։
Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնել են, որ Էրդողանի կուսակիցը մահացել է սրտի կաթվածից։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    