«Չի լինելու ոչ մի հաղթանակ, ոչ մի հաջողություն, քանի երկրի ղեկին նիկոլական էս բանդան է». Վահագն Մխոյան
Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամբողջ նյուսֆիդումս արդեն որերորդ օրնա, ինչ մարդիկ իրար աչքուունքով տալով փսփսում են, թե․ «Սոթքում թուրքին լավ ջարդել ենք»։ Ժողովուրդ ջան, մի հատ իմ շատ սիրելի «Գետաշեն» երգը միացրեք, որը սրանք դարձրին պատերազմական պոռոտախոսությամբ կատաստրոֆան թաքցնելու հոմանիշ, հետո սառը ջրով լվացվեք ու շնչառական վարժություններ արեք, կանցնի։
Եթե հանկարծ չօգնեց, գրեք ինձ, ժողովրդական լիքը այլ միջոցներ կասեմ, որ նաղդ ձեզ ոտի կանգնացնող են։
Ես հիշեցնեմ, որ Ջերմուկում, երբ քաղաքը լիովին դատարկվել էր, իսկ թշնամին մի քանի կիլոմետրի վրա էր, էլի նույն ձևի ուրախ փսփսոցներ էին։ Հետո պիտի իմացվեր 200-ից կարգի զոհի ու առնվազն էդքան էլ վիրավորի մասին։ Այսինքն՝ պիտի պարզվեր, որ փաստացի մի ամբողջ գումարտակ է շարքից դուրս եկել շատ սեղմ ժամկետում։ Խայտառակ պարտությունը ու մարդկային և տարածքային ծանր կորուստները մեզ ծախեցին որպես հաղթանակ։
Հիմա Սոթքում հարաբերական քիչ կորուստները, որոնք բացառապես հետևանք են, որ բախումը նույն Ջերմուկի համեմատ բավականին փոքր ու լոկալ բան է եղել, սրանք ծախում են որպես մեծ հաջողություն։ Մենք էլ հաջողության ծարավ ու բանակին սիրելով էդ կուտը չփչփացնելով ուտում ենք։ Ի՞նչ հաջողության մասին եք փսփսում։ Ի՞նչ, թուրքին նենց ենք ջարդել, որ էլ չենք կարում Սոթքի հանքը աշխատացնե՞նք, թե ոնց։
Կամ ի՞նչ նորագույն զենք։ «Աստղային պատերազմներից» լուսային թրեր ե՞ն բանակին մատակարարել։
Չի լինելու ոչ մի հաղթանակ, ոչ մի հաջողություն, ոչ մի նորագույն զենք, քանի երկրի ղեկին նիկոլական էս բանդան է։ Բանակ էլ չի լինելու, ոչ էլ խաղաղություն։ Լինելու են միայն զոհեր, հաշմանդամներ, կորուստներ, գերեզմանափոսեր»։