Բաժիններ՝

Փրկարարները բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից Աղվանի-Տաթև ավտոճանապարհին

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին կա կուտակված 14 բեռնատար ավտոմեքենա, որոնք առաջացրել են խցանում։

Նշվում է, որ փրկարարները կարգավորել են երթևեկությունը․ բեռնատարները շարունակել են ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս