«Նա Հայաստանի Հանրապետությունը փորձում է զրկել Հայրենիք կոչվող հիմքից ու դարձնել թուրքերի հետ համատեղ բնակության վայր». Արա Սահակյանը՝ նիկոլ Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է։

Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է։

Հակադրություն չեմ տեսնում։ Ամեն մեկն իր տեղն ունի ու իր խորհուրդը հայերիս համար։

Մարութա սարն էլ է Հայկական լեռնաշխարհի գագաթներից /մոտ 3000 մ ծովի մակերևույթից բարձր, այժմ գտնվում է ՀՀ տարածքից դուրս։ Մհերը սարի գագաթին կառուցել է տվել Մարութա Սուրբ Աստվածածինը։ Սասունցիների երդումը Մարաթուկի անունով է, երգերը՝ նույնպես։

Ի՞նչ է առաջարկում սա, – հրաժարվել մեր պատմությունի՞ց, մշակույթի՞ց, ինքնությունի՞ց, ոգու՞ց, դյուցազներգությունի՞ց…

Այդ կերպ նա Հայաստանի Հանրապետությունը փորձում է զրկել Հայրենիք կոչվող հիմքից ու դարձնել թուրքերի հետ համատեղ բնակության վայր։

Տեսանյութեր

Լրահոս