ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը կառավարման կետերի տեղակայման վարժանք կանցկացնի
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայում կայանալու են կառավարման դաշտային կետերի բացազատման և ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապի ապահովման մարզումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։
«Զինծառայողները կատարելու են կառավարման շարժական կետերի, տեսակոնֆերենսկապի և հատուկ սարքավորումների կառավարման կետերի բացազատում։ Միաժամանակ անձնակազմը ստուգելու է հաստատված կապի հուսալիութունն ու անխափան լինելը և հաղորդակցման սարքավորման աշխատանքը։
Բացի այդ ՀՌՇ զինծառայողները մշակելու են կառավարման բացազատված դաշտային կետերի պահպանության ու պաշտպանության խնդիրները։ Կառավարման դաշտային կետերի բացազատման, ինչպես նաև դրանք կայուն, անխափան կապով ապահովելու մարզումն անցկացվելու է Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում ուսուցման նոր փուլ սկսելու նախաշեմին»,- նշվում է հաղորդման մեջ։