Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում, հարաբերությունները շատ անկեղծ են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը:
«Հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազը ձեզ զեկուցում է, տեղեկություններ ունե՞ք, հնարավո՞ր է, որ շուտով դատախազը խորհրդարան գնա Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցով»:
19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:
«Ադրբեջանն ասում է՝ դե, պատերազմում հաղթել եմ, էս ինչ բանակցություններ են, 5 սկզբունքներս ուղարկել եմ՝ ստորագրեք: Եթե 2023-ին չստորագրեք, լայնածավալ հարձակում եմ սկսելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիտարկմամբ,- Մեր լրագրողները հարցնում են՝ հիմա եթե այսպես է իրավիճակը, հնարավո՞ր է՝ գնաք և ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ. մենք պատրաստ ենք գնալ որոշակի լուծումների, այո, պատասխանատվություն վերցնել»:
Ավստրալիայի համար նոր միջուկային սուզանավեր կառուցելու ծրագրերի առնչությամբ Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կանբերան «չափազանց հեռուն են գնացել վտանգավոր ճանապարհով»:
Թե քաղաքական, թե անվտանգային տեսանկյունից խաղաղության առաջարկով ցեղասպանություն ու պատերազմ կանխողը՝ ազգային, պետական ժողովրդագրական, գենոֆոնդային, մշակութային, քաղաքական և ազգային անվտանգության N 1 սպառնալիք է, որը կտրականապես անհամատեղելի է պետության կառավարման հետ: Սա, թե քաղաքական, թե անվտանգային կանոն է: Ինչո՞ւ, որովհետև ողջ մասնագիտական և քաղաքական կարիերայի ընթացքում պսևդոիրականությունը ներկայացրել է որպես իրականություն, իսկ հիմա էլ պսևդոքաղաքականությունը ներկայացնում է որպես պետական քաղաքականություն, իսկ խաղաղասիրությունը, որպես քաղաքական մտքի արգասիք:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ, «Գլոբալ Ռասմուսեն» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենն, ով այս օրերին Հայաստանի Հանրապետությունում է, այցելել է Լաչինի միջանցք:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ նաև հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շարունակում է պնդել ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի դուրս գալու պահանջը՝ ինչպես պնդում էր «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների սկզբնական փուլում:
Արցախի մասին Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի հավաստիացումը փաստաթղթին հակասում էր. Փաշինյան
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ժողովրդի բոլոր շերտերում միայն մե՛կ «հինգերորդ շարասյուն» կա՝ նա, ով կխուսափի կամ բացասական պատասխան կտա հետևյալ անքննելի ճշմարտությանը՝ «Աստված էլ իջնի, Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում»։
Հրամանագրերից մեկով Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«ՀՀ-ում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ օրենսդրության հիման վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ որոշ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքին:
«Խաղաղության պայմանագրում» առկա կողմերի տարաձայնությունների ու համաձայնությունների մասին հայ հասարակությունը կտեղեկանա փաստաթղթի ստորագրումից հետո՞, թե՞ մինչ այդ՝ ասուլիսում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց լրագրողը:
«Ի՞նչ եք կարծում, 120.000 բնակչություն ունեցող Արցախը կարո՞ղ է իրավահավասար պայմաններում Ադրբեջանի հետ երկխոսել այն դեպքում, երբ դուք էլ եք ասում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում կատարել Արցախում. ցեղասպանը կարո՞ղ է երկխոսության գնալ ցեղասպանվողի հետ, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկխոսություն ասվածը, թե՞ դա ընդամենը քողածածկույթ է, որպեսզի Հայաստանն իրեն դիտորդի դերում դնի և չխառնվի այդ գործընթացներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:
«Ես գիտեմ, որ գործն արդարացման հիմքով կարճվել է,- Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանի քրեական գործի մասին լրագրողի հարցադրմանն անդրադառնալով՝ ասուլիսում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- Ի վերջո, դատական համակարգից պետք է այդ մարդիկ նշանակվեն: Խնդիրն այն է, որ դատական համակարգը մեկ գործողությամբ չենք կարող դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ենք: Կառավարությունն ի՞նչ կարող է անել, օրինակ, բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, փորձում է սոցիալական երաշխիքների համակարգ ստեղծել:
Միջազգային քրեական դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ, որոնք կապված են այն բանի հետ, թե ՌԴ-ն, ենթադրաբար, հարվածներ Է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին և ուկրաինացի երեխաներին տարել Է ճամբարներ։
Ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ ինքն իրեն հակասում
Նիկոլն այսօր մեծ կիքս թողեց: Հիմա ԺԵԽՆ ինքն իրեն հարց է տալու. «Ինչո՞ւ Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը և էլի 24998 հպարտ քաղաքացի տուն գնելու համար բյուջեից փող է ստացել, իսկ ինքը չի ստացել»:
Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ կմտնեն քրեական պատասխանատվության օրենսգրքերում ուղղումները, որոնք պետական դավաճանության համար մահապատիժ են նախատեսում պաշտոնյաների և զինծառայողների համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ ահաբեկչություն քարոզելու և բանակը վարկաբեկելու համար։
Մարտի 16-ին,17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև:
Հայաստանում անխոցելի տարածք չկա. Փաշինյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշակի հարցերի շուրջ ունեն տարբեր տեսակետներ, բայց ՌԴ խաղաղապահների վերաբերյալ տարակարծություն չունեն: Նիկոլ Փաշինյանն այս մասին նշեց իր ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցադրմանը:
«Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք և շարունակում ենք պարտվել, որովհետև ազգին առաջնորդել և առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետև այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաև երեկ և այսօր թշմամու օգտին աշխատող…»։
Լրջությունից դու խոսելու իրավունք չունես, քանի-որ նույն բեղավոր բարեկամդ առ այս պահը քեզ լուրջ չի վերաբերվում և հարմար հանրային առիթներին պահը բաց չի թողնում, և ասում է որ նա քեզ չի հաղթել և համապատասխան ազգանուններ է հնչեցնում այ հողատու:
Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Արցախին՝ այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձիթայուղ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում հնարավոր էսկալացիային, այդ համատեքստում լրագրողի հարցին, թե՝ այդ դեպքում արդյոք Հայաստանն ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանեց՝ հիշատակելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Ամփոփելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում խուսափեց պատասխանել՝ 168.am-ի՝ «արդյո՞ք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ» հարցին՝ դարձյալ խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների մասին: