Ինչո՞ւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը չպատժվեց լրագրողին հարվածելու համար. Փաշինյանը պարզաբանում է

«Ես գիտեմ, որ գործն արդարացման հիմքով կարճվել է,- Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանի քրեական գործի մասին լրագրողի հարցադրմանն անդրադառնալով՝ ասուլիսում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- Ի վերջո, դատական համակարգից պետք է այդ մարդիկ նշանակվեն: Խնդիրն այն է, որ դատական համակարգը մեկ գործողությամբ չենք կարող դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ենք: Կառավարությունն ի՞նչ կարող է անել, օրինակ, բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, փորձում է սոցիալական երաշխիքների համակարգ ստեղծել:

Մյուս կողմից՝ բոլոր այդ ահազանգերը պետք է նայել. ենթադրում եմ՝ նաև ԲԴԽ-ն է այդ ինֆորմացիան տեսնում, և եթե այդ ինֆորմացիան պետք է մղի ինչ-որ գործողության, կմղի: Եթե չպիտի մղի գործողության, ուրեմն չպիտի մղի»:

Ըստ նրա՝  կարող են շատ դատավորներ լինել, որոնց հետ կապված վարույթներ են եղել, սակայն նկատեց՝  «մենք հիմա դե յուրե կարճումը համարո՞ւմ ենք գործոն, թե՞ չենք համարում: Դա հարց է, որի պատասխանը նաև ես, երևի, պետք է տամ, բայց եթե այդպես է, պետք է օրենսդրական կարգավորումներ անենք»:

«Այն ժամանակ ասում էին՝ դատական համակարգում բան չի փոխվում, հիմա էլ տեսնում ենք, որ համակարգում փոխվում է. այդ փոփոխությունները ֆիքսված չեն՝ մենք կատարելության չենք հասնում, բայց մենք  գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այլ մանրամասների չի կարող անդրադառնալ, քանի որ իր լիազորությունների ոլորտը չէ:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է լրագրողների դեմ բռնություններին՝ օրինակ, ՊՊԾ պետի կողմից օպերատորին բռնության ենթարկելու, պատգամավորներից մեկի կողմից լրագրողի հեռախոսը խլելու դրվագներին, նա արձագանքեց. «Լրագրողների հետ կապված գործերով ես հետաքրքրվել եմ, և նաև խնդրել եմ, որ ինտենսիվ լինեն այդ գործերը, և այնտեղ, որտեղ արդյունքների հասնելու հնարավորություն կա, հասնեն այդ արդյունքներին:

Ես քննիչ չեմ, դատախազ չեմ, դատավոր չեմ, և իրավական գնահատականները պետք է տրվեն իրավապահ մարմինների կողմից: Ի՞նչ եք ուզում՝ ես անեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս