Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հյուպինգ Հուանգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը:

Հյուպինգ Հուանգը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը և կարող է Երևանին օգտակար լինել նաև այդ բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում: Քաղաքապետը հյուրերին է ներկայացրել ոլորտային այն խնդիրները, որոնց լուծման համար համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

Ամփոփելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031