Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում էլ կարող է չլինել խաղաղություն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ նաև հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շարունակում է պնդել ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի դուրս գալու պահանջը՝ ինչպես պնդում էր «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների սկզբնական փուլում:
«Իհարկե, այդ պահանջը կա և չի կարող դուրս գալ օրակարգից»,- շեշտեց նա:
Անդրադառնալով այն կետերին, որոնց շուրջ ադրբեջանական կողմի հետ ցայսօր չի ստացվում հասնել կոնսենսուսի՝ նա մանրամասնեց. «Կետերը չեն էական, այլ դրանց բովանդակությունը. հենց դրա շուրջ չենք կարողանում համաձայնության գալ»:
Արդյո՞ք երաշխիքներ տալիս եք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իսկապես ձեր նշած խաղաղությունը կլինի՝ հստակեցմանն ի պատասխան էլ՝ նա արձագանքեց. «Մենք ասում ենք՝ խաղաղության պայմանագիր ստորագրելը պետք է բերի խաղաղության: Բա ինչի՞ համար ենք ասում՝ երաշխիքների համակարգ պետք է լինի, որովհետև նույնիսկ տեքստի պարագայում կարող է չլինել խաղաղություն: Աբսուրդ է, երբ կնքենք խաղաղության պայմանագիր, դրանից մեկ շաբաթ հետո սկսվի պատերազմ, կամ լինի էսկալացիա: Երբ տեսնեմ, որ դա երաշխավորված է, և մեր կարմիր գծերը պահված են, ես կստորագրեմ դա»:
Մանրամասները՝ տեսանյութում