Արցախը տեսնո՞ւմ եք Ադրբեջանի կազմում. Փաշինյանը հարցին չպատասխանեց, խոստովանեց՝ կաշկանդված է

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում խուսափեց պատասխանել՝ 168.am-ի՝ «արդյո՞ք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ»  հարցին՝ դարձյալ խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների մասին:

«Հայաստանի Հանրապետության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո և այս շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է։ Ես ինչ եմ տեսնում, ինչ չեմ տեսնում՝ էական չի.  էական է, թե ինչ է տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և էական է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյո՞ք հնարավորություն ունի հետապնդել իր իրավունքներն ու անվտանգության հարցերը։ Սա շատ կարևոր նրբություն է»,–  նշեց նա՝ նկատելով, որ Լեռային Ղարաբաղի ժողովուրդն է շահառու և հետևաբար՝ նրանք պետք է խոսեն:

Լրագրողի հստակեցմանը՝ արդյոք ՀՀ ղեկավարը որևէ բանով կաշկանդվա՞ծ է՝ հայտարարելու, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», նա արձագանքեց.

«Ես, իհարկե, կաշկանդված եմ շատ բաներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությամբ, ձեր, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, սուվերենությամբ, անկախությամբ, Հայաստանի պետական շահերով: Իհարկե, կաշկանդված եմ: Բա որ այդպես չլիներ՝ այնպիսի հայտարարություններ կանեի….»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս