Հիմա էլ պատրաստ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության պայմանագրում» առկա կողմերի տարաձայնությունների ու համաձայնությունների մասին հայ հասարակությունը կտեղեկանա փաստաթղթի ստորագրումից հետո՞, թե՞ մինչ այդ՝ ասուլիսում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց լրագրողը:

Ի պատասխան՝ նա նկատեց. «Հանրությունն այսօր գիտի, երեկ էլ գիտեր: Ես ասել եմ շրջանակն այն պատասխանատվության, որը ես պատրաստ եմ ստորագրել, և սրանով ամեն ինչ ասված է: Եթե մենք ասենք՝ մյուս շաբաթ գնում ենք ստորագրելու, բնականաբար, դրա մասին պետք է հաղորդակցվենք, բայց մյուս կողմից՝  եթե ինչ-որ բան կա, որ պատրաստ ենք ստորագրել, դա լավ նորություն է, վատ նորություն չէ:

Փետրվարին այն թուղթը, որն ուղարկել էինք ադրբեջանական կողմին, մի քանի լրացնելու բաց տողեր կան՝ ամսաթվեր, երկրներ, երաշխավորներ, բայց, մեծ հաշվով, դա մի թուղթ էր, որը ես պատրաստ էի ստորագրել: Հիմա էլ պատրաստ եմ. այն թուղթը հիմա պատրաստ եմ ստորագրել, և, ըստ էության, դրա մեջ ոչ մի գաղտնիք չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031