Հրդեհի վայրում հայտնաբերված տարաներում նախնական տեղեկություններով բենզին է, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին․ ՀՀ զինդատախազ

Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։ Նախնական տեղեկություններով բենզին է։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը․

«Քննիչները հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող ։ Հիմա փորձաքննությունների փուլն է։

Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները։ Որևէ նշանակություն չունի ինչ ուսադիրներ կարող են ունենալ, չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,- ասել է զինդատախազը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031