Վահանակիր ոստիկաններ են բերվում Պռոշյան փողոց։
Բերման ենթարկեցին Արմեն Աշոտյանին
Արցախի իշխանությունները դեմ են, որ ԵՄ-ն համակարգի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Նա մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա:
Ցուցարարներին սկսեցին զանգվածային կերպով բերման ենթարկել
Ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ:
Իրավիճակը Պռոշյան փողոցում շարունակում է մնալ գերլարված
Բախումներ՝ ոստիկանների և ժողովրդի միջև․ ՈՒՂԻՂ
Գնում ենք Խորհրդարան, բացեք փողոցը. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին:
Նիկոլին նվեր ունենք. ընդդիմադիրները ոստիկաններին խնդրեցին Փաշինյանին փոխանցել տակդիրը:
ԵՄ-ի խորհուրդը հունիսի 3-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Բելառուսից ֆիզիկական անձանց։
Հեծանիվով ման եկող Նիկոլ, դուրս արի, ժողովրդական վարչապետ ես. Գեղամ Մանուկյան:
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. դահլիճը դատարկ է։
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները բացառում են պարենայն եւ հումանիտար մատակարարումները երկու կողմերին: Հունիսի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը:
Տեղ ու ժամ ասա, գանք, ուր գնաս, հետևիցդ գալու ենք. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին:
Կառավարական կեցավայրի տարածքից եկած սադրիչ կինը սկսեց հայհոյել ցուցարարներին. ոստիկանները հեռացրին:
Կառավարական կեցավայրի մոտ հարյուրավոր ուժայիններ են. իրավիճակը լարված է:
Դեպի կառավարական առանձնատներ մուտքը՝ այս պահին
Ապրիլ ամսից հայկական, ռուսական, ղազախական և բելառուսական բեռնատարները չեն կարողանում ժամանակին Վերին Լարսով ՌԴ մտնել։ Անցակետում կուտակումները պաշտոնական շրջանակները պատճառաբանում են բացառապես օբյեկտիվ իրավիճակով՝ Թուրքիայից մեծաքանակ մեքենաների հոսք և ամառային հանգստի մեկնողների մարդատար մեքենաների մեծ քանակություն: Այդուհանդերձ, տարբեր շրջանակներ չեն բացառում այս խցանման քաղաքական ենթատեքստը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։ «ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ընդդիմությունը մինչև 20:00-ն ժամանակ է տվել իշխանություններին. երթը շարունակվում է. ՈՒՂԻՂ
Ռումինիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հինգ եվրոպական այլ երկրների եւ ԱՄՆ-ի զինվորականներ են մասնակցում Սմիրդան բնակավայրում (Գալացի գավառ) ՆԱՏՕ-ի Կենտրոնում ընթացող միջազգայն վարժանքներին: Հունիսի 3-ին այդ մասին հաղորդել է Ռումինիայի ռադիոն։
Ուսապարկերի առնետավարի փախուստը վկայում է՝ Փաշինյանը խոստացել է Թուրքիային ու Ադրբեջանին. Նաիրա Զոհրաբյան
Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում
Նախկինում որևէ իշխանություն չի արել այնպիսի քայլ, որով արձանագրի՝ Արցախն այլևս սուբյեկտ չի, դա արել է Նիկոլ Փաշինյանը՝ ստորագրելով 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:
Ոչ մի պահ չենք հոգնելու, հետ չենք կանգնելու. ակցիայի մասնակից:
Արի, էսքան վարչապետ եկել ա քո հետևից, խի ես փախնում, ումից ես փախնում. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին:
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Ինչպես հայտնի է, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տապալեցին ընդդիմադիրների հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նիստը:
Խոսքս ուղղում եմ Արամ 1-ին Վեհափառին. ո՞ւր եք Դուք, իմ հոգևոր հայր. Հրաչ Ջաբրայան։