
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Հյուրերին է ներկայացվել ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը, քննարկվել են ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։