Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

ԵՄ-ի խորհուրդը հունիսի 3-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Բելառուսից ֆիզիկական անձանց։

«Այսօր Խորհուրդը որոշում է ընդունել կիրարկել տնտեսական եւ անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ Բելառուսին»,-ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է ԵՄ-ի խորհրդի կայքում:

ԵՄ-ի այդ պատժամիջոցների շրջանակներում արգելք կսահմանվի Ռուսաստանից նավթահումքի եւ առանձին նավթամթերքների ներմուծան վրա: Նշվում է, որ նավթահումքից փուլային հրաժարումը կտեւի շուրջ կես տարի, իսկ նավթամքերքներից հրաժարումը՝ մինչեւ ութ ամիս: ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ հավաստվում է, որ միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ:

Ինչպես հաղորդվել է, մի շարք պետություններ, մասնավորապես Հունգարիան, հնարավորություն կստանան ինչ-որ ժամանակ հումք ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով:

Բուլղարիային թույլատրում են ժամանակավորապես շարունակել Ռուսաստանից նավթի ներկրումը ծովով, իսկ Խորվաթիան կպահպանի առանձին նավթամթերքների ներմուծման հնարավորությունը: Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են SWIFT միջազգային համակարգից ռուսաստանյան երեք բանկերի՝ ««Սբերբանկ»-ի, «Մոսկվայի վարկային բանկի» եւ «Ռոսսելխոզբանկ»-ի անջատում: Բացի դրանցից, համակարգից կբացառեն Բելառուսի զարգացման եւ վերակառուցման բանկը:

Փաստաթղթում ընդգծվումէ, որ ԵՄ-ն նաեւ կընդլայնի մի շարք ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանական սահմանափակումները, «որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության հատվածի տեխնոլոգիական կատարելագործմանը»: Դրանք ներառում են քիմիկատների 80 տեսակ, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար»:

Բացի այդ, ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանին հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ եւ հասարակայնության հետ կապերի ծառայություններ տրամադրելու վրա: Արգելքի տակ կհայտնվեն նաեւ ամպային ծառայությունները: Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն մի շարք ֆիզիկական եւ իրավական անձինք: Նրանց թվում են՝ ձեռնարկատերերը եւ նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաեւ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ եւ մեկ ֆինանսական կազմակերպություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս