
«Քաղաքում երթեր են, իսկ երբ քաղաքում երթեր են, մենք ուժեղացված ծառայություն ենք իրականացնում». Սարգիս Հովհաննիսյան
Ինչպես հայտնի է, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տապալեցին ընդդիմադիրների հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նիստը:
168.am-ի տեսախցիկն Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ զրուցել է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ, ով մեր լրագրողին ասել է, որ քաղաքում երթեր են, իսկ երբ քաղաքում երթեր են, իրենք ուժեղացված ծառայություն են իրականացնում:
Նույն պատասխանը Սարգիս Հովհաննիսյանը տվեց նաև ԱԺ տարածքում լուսաձայնային նռնակների տեղադրման վերաբերյալ 168.am-ի լրագրողի հարցին:
«Ուժեղացված ծառայություն է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում