Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ըստ լրատվամիջոցի՝ այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող եւ Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հարակից հատվածից եւ անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին:
Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:
«Ես չեմ հասկանում, թե հանուն ինչի է նա այդպես անում։ Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչները Արցախին, այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների գցե՞ս։ Ղալաթ կանի, համ ինքը, համ էլ իր եղբայր Ալիեւը։ Ես չեմ լքելու, եւ ավելին, ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու:
Ածխի գները ռեկորդային ցուցանիշների են հասել Ասիայի շուկաներում՝ առաջին անգամ գերազանցելով մեկ տոննայի դիմաց 400 դոլարը: Հունիսի 27-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով IHS Markit-ը։
Քրեական գործ է հարուցվել Խաբարովսկի բնակիչների նկատմամբ, որոնք անօրինականորեն հայթայթել են 80 կիլոգրամից ավելի սեւ խավիար: Այդ մասին հաղորդել է Խաբարովսկի երկրամասի քննչական կոմիտեի հետաքննչական վարչության եւ Հրեական Ինքնավար Մարզի (ՀԻՄ) մամուլի ծառայությունը:
Հունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-ից ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ Ճապոնիան որոշում է ընդունել՝ ընդլայնել պատժամիջոցների ցուցակը ռուսաստանցի ներկայացուցիչների եւ ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ հանդես գալով G7-ի գագաթնաժողովում, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Կարիք չկա ռեստորանում դելիկատես պատվիրել, քանի որ մասնագիտացված խանութներում այդ նույն դելիկատեսները շատ ավելի էժան են:
Microsoft-ի տվյալներով՝ Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններից ի վեր ռուսական հատուկ ծառայություններն ակտիվացրել են հաքերային հարձակումներն ԱՄՆ–ի ու ևս 41 երկրների համակարգչային ցանցերի ուղղությամբ։
Իրականում նիկոլի այսօրվա հարց ու պատասխանը ուղղված էր ադրբեջանաթուրքական տանդեմի շահերը պաշտպանելուն. երթուղու փոփոխման դեպքում՝ ԼՂԻՄ սահմաններում չգտնվող տարածքները՝ Լաչինը, Աղավնոյը անցնելու են Ադրբեջանին. նիկոլ փաշինյան։
Վերապատրաստման ժամանակ կարևոր է հետադարձ կապ ստանալը, և դրա համար ձեզ հարկավոր է մենթոր՝ նա կասի ձեզ, թե ինչու եք հաջողության հասել կամ ինչու՝ ոչ: Նա կարող է ավելի պարզ լուծումներ առաջարկել և սկզբունքորեն ցույց տալ, թե ինչը և ինչպես պետք է աշխատի։
Նյարդաբան-բժիշկ Պավել Խորոշեւը զգուշացրել է միգրենով տառապող մարդկանց որոշակի մթերքներ օգտագործելու վնասի մասին։ Որոշ սննդային հավելումներ կարող են առաջ բերել նոպա, նշել է փորձագետը Sputnik ռադիոյի հարցազրույցում։
Դրամի արժևորումը թիրախավորել է Կենտրոնական բանկին։ Նախկինում ԿԲ-ին մեղադրում էին՝ դրամի արժեզրկման, հիմա՝ արժևորման համար։
Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայի կայքում հրապարակված տվյալները:
Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ անդրադարձել է Ռաֆայել Նադալին, ով այս մրցաշրջանում հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։
Մեծ Բրիտանիան մտադիր է մինչեւ 10 մլն ֆունտ (12,28 մլն դոլար) հատկացնել «Ուկրաինական երկաթուղիների» վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի արտահանումը դյուրացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Մեզ ասացին` ղեկավարությունը սակայն անջատել է տվել ինտերնետ կապը, որ վերջիններս արտաքին աշխարհի հետ կապ չունենան, ուղիղ հեռարձակմամբ ցույց չտան` ինչ է կատարվում հանքում։
Միացյալ Նահանգերը պատրաստ է Ուկրաինային մատակարարելու միջին եւ մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ): Այդ մասին հաղորդել է CNN հեուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։
ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներն ամենաժողովրդավարն են եղել. «Մենք գնացինք այդ արժեքների ետևից, բայց եկանք՝ մի պատմության առջև կանգնեցինք, որը, ոչ ոք չէր կարծում, թե ինչ արհավիրք է սպասվում, չնայած՝ ով Փաշինյանի հետ աշխատել է, ով նրան ճանաչում էր, շատ լավ հասկանում էր մեր գլխի գալիքը»:
«Տաքսու վարորդն այդ ի՞նչ էր աշխատում, որ 50.000 դրամ վերցնեին: Իսկ հիմա, պետությունը բան ու գործ չունի՝ այս խառը ժամանակ նստել, օդանավակայանի տաքսիների համար լիցենզավորման կարգ է մշակում: Սակայն, եթե օրենք են հանում, պետք է հանեն երկրի համար»,- նշեց նա:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը դատավորի կողմից դատական հաջորդ նիստի օրը մոտ մեկ ամսով հետաձգելու փաստը դիտարկեց քաղաքական հակառակորդներին լռեցնելու մոլուցքով՝ պայմանավորված իշխանության վարած քաղաքականությամբ։
«Այն պահին, երբ բերքը հասնում է և գնում է շուկա կամ վաճառակետ, երևում է գինը, և նոր են սկսում խառնվել իրար, բայց երբ չկա էժան պարարտանյութ, կամ առհասարակ՝ պարարտանյութ, դիզվառելիքի թանկ է, թունաքիմիկատը թանկ է, աշխատուժը թանկ է, սերմացու չկա, եղածն էլ՝ շատ թանկ է. վերջնական արդյունքում ի՞նչ էր լինելու՝ դատարկ զամբյուղ, կամ եղածն էլ՝ շատ բարձր ինքնարժեքով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամները Մադրիդի գագաթնաժողովում կհամաձայնեցնեն նոր ռազմավարությունը, որը ենթադրում է արտաքին սպառնալիքներից բալթյան երկրների պաշտպանության «զգալի ուժեղացում»։
Ոմանք թրքահպատակ են դրա համար են այդպես անում, ոմանց համար էլ արդարացման լավ առիթ ա իրանց չարածի ու չտեսածի համար: Դե մեկ ա 30 տարի բան չեն արել Արցախում ասելը, նրանց անգործության մխիթարանքն ա: Մինչդեռ Արցախի պաշտպանությունը նրանց պաշտպանությունն էլ էր:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում, և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կգործեն ռոումինգի նոր սակագներ:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է շուտափույթ վերականգնած լինեին ՀՀ բանակի մարտունակությունը՝ է՛լ ավելի սերտացնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները: Սակայն, նրա տպավորությամբ, ոչինչ չի արվել, ավելին՝ Հայաստանում թուլացրել են կապը Ռուսաստանի հետ, դրանով ինչ-որ առումով վտանգի տակ դնելով ՀՀ անվտանգությունը և ամրապնդելով Թուրքիայի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: