
Ուիլյամսն իր շանն անվանել է Նադալի պատվին

Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ անդրադարձել է Ռաֆայել Նադալին, ով այս մրցաշրջանում հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։
«Նա շատ բան արեց 2022 թվականին։ Ես միշտ եղել եմ Ռաֆայի երկրպագուն։ Ես իմ շանը անվանել եմ նրա պատվին։ Նա այնքան քաղցր է, ես կարոտում եմ նրան»,- ըստ Eurosport-ի՝ ասել է Ուիլյամսը։