
Եվրոպայում և Ասիայում ածխի գները հասել են ռեկորդային մակարդակների. Bloomberg

Ածխի գները ռեկորդային ցուցանիշների են հասել Ասիայի շուկաներում՝ առաջին անգամ գերազանցելով մեկ տոննայի դիմաց 400 դոլարը: Հունիսի 27-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով IHS Markit-ը։
Նրա տվյալներով՝ Ավստրալիայի Նյուքասլ նավահանգստում ածխի կանխիկ գներն ուրբաթ օրը հասել են մեկ տոննայի դիմաց 402,5 դոլարի: Bloomberg-ն ածխի գների աճը կապում է գլոբալ շուկայում վառելիքի դեֆիցիտի հետ:
Միեւնույն ժամանակ հուլիսին Եվրոպային մատատակարարման ածխի խմբաքանակն ուրբաթ օրը վաճառվել է մեկ տոննայի դիմաց 421 դոլարով, ինչը պատմական առավելագույնն է այդ տարածաշրջանի համար, նշում է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: