Շեֆ-խոհարարը խորհուրդ չի տալիս. ռեստորանային 8 ուտեստ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի պատվիրել
1. Հոլանդական թանձրուկ
Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը խոստովանել է, որ չի ճանաչում ոչ մի գործընկերոջ, ով հոլանդական թանձրուկը պատրաստում է պատվերից հետո: Սովորաբար այն նախօրոք են պատրաստում: Խնդիրն այն է, որ այդ համեղ թանձրուկը շատ են սիրում մանրէները, և այն պետք է պահպանել հատուկ պայմաններում: Բայց նման պայմաններ պահպանում են շատ քչերը:
2. Ձուկ երկուշաբթի օրը
Սովորաբար ձկնային շուկաները չեն աշխատում շաբաթ օրերին: Այնպես որ, այն ամենը, ինչ վաճառվում է ռեստորանում կիրակի կամ երկուշաբթի, հինգշաբթի կամ ուրբաթ օրվա մթերքներ են:
3. Հավ
Ոչ ոք չգիտի, թե ռեստորանում պատվիրած հավի մսի մեջ ինչքան քիմիկատներ, հորմոններ կամ հակաբիոտիկներ կան: Այսօր կարելի է պատվիրել ուտեստներ այլ տեսակի թռչուններից, օրինակ՝ խայտահավից կամ լորից: Իսկ հավ ճաշակեք տանը՝ ձեռք բերված Ձեզ ծանոթ ֆերմայից:
4. Ոչ մասնագիտացված ուտեստ
Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են ռեստորանի հաճախորդները, օրինակ՝ ճապոնական ռեստորանում, պատվիրում պաստա կամ բուրգեր: Եթե եկել եք ճապոնական ռեստորան, ապա ավելի լավ է պատվիրեք այնպիսի ուտեստ, որում մասնագիտացած է այդ ռեստորանը:
5. Ծովամթերք
Ծովամթերքը, ընդհանրապես, շատ վտանգավոր է: Եթե Դուք վստահ չեք դրանց որակի, ծագման կամ թարմության մեջ, ապա ոչ մի դեպքում մի պատվիրեք:
6. Վագյու և կոբե
Վագյուն կովերի մի քանի ցեղատեսակների ընդհանուր անվանումն է, որոնց միսը շատ բարձր է գնահատվում և շատ թանկ է: Իսկ կոբեն պրեմիում դասի միս է, որը ստացվում է ճապինական սև ցեղատեսակի ցլերից: Ընդ որում, կոբե Ճապոնիայից դուրս չի վաճառվում: Այնպես որ, եթե ռեստորաններում առաջարկում են վագյու կամ կոբե, դրանք, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում իրականությանը:
7. Ոստրե
Համաձայն վիճակագրության՝ վերջին 5 տարում ոստրեներից թունավորման դեպքերը մի քանի անգամ ավելի շատ են, քան դրանից առաջ 20 տարիների ընթացքում: Հնարավոր է՝ դա կապված է համաշխարհային օվկիանոսում ջրերի տաքացման հետ. ինչպես հայտնի է, մանրէներն ավելի արագ բազմանում են տաք միջավայրում: Ամեն դեպքում, ոստրեները կարելի է պատվիրել միայն փորձված վայրերում: Եթե թունավորվեք, ապա հիշեք՝ դա թունավորում է ամբողջ կյանքի ընթացքում:
8. Դելիկատես
Կարիք չկա ռեստորանում դելիկատես պատվիրել, քանի որ մասնագիտացված խանութներում այդ նույն դելիկատեսները շատ ավելի էժան են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը